Search
Close this search box.

10 մթերք, որը խորհուրդ չի տրվում ուտել մինչ ավիաթռիչքը կամ դրա ընթացքում

Ավիաթռիչքների ժամանակ մեր ինքնազգացողությունը շատ բանով կախված է թե ինչ ենք կերել մինչ օդանավ բարձրանալը։ Հայտնի է, որ որոշ մթերքներ թռիչքի ժամանակ այնքան էլ լավ ազդեցություն չեն գործում մարդու վրա։ Ներկայացնենք 10 մթերք, որոնց օգտագործումը մինչ օդանավ բարձրանալը խորհուրդ չի տրվում․

Ալկոհոլ— Որոշ մարդիկ, հատկապես, եթե ունեն աէրոֆովիա, օգտագործում են ալկոհոլը, որպեսզի հաղթահարեն թռիչքի վախն ու անհանգստությունը, մյուսները դեռ օդանավ չբարձրացած են նշում օրինակ՝ երկար սպասված արձակուրդը։ Սակայն ոգելից խմիչքների օգտագործումը, ըստ աէրոտիեզերական բժշկության ոլորտի մասնագետների պետք է սահմանափակել մինչեւ վայրէջքը։ Բանն այն է, որ երկար ժամանակով բազկաթոռին նստելը նույն դիրքով, օրինակ ավելին, քան չորս ժամ, կարող է առաջացնել արյունատար անոթների խցանում, վերջույթների ընդարմացում, իսկ եթե մարդը նաեւ ալկոհոլ է օգտագործել, այս վիճակը կարող է խորանալ։

Չորամրգեր— Եթե ունեք խնդիրներ շնչառության հետ, ապա թռիչքից առաջ կամ դրա ընթացքում մոռացեք չրեղենի կամ չորամրգերի օգտագործման մասին։ Չորամրգերի պարունակության մեջ կան սուլֆիտներ, որոնք թթվածնի քիչ քանակության առկայության պայմաններում կարող են խեղդոցներ։

Սուրճ— Թռիչքից առաջ խուսափեք սուրճ խմելուց։ Մեկ բաժակ սուրճի մեջ կա 475 մգ կոֆեին։ Ըստ Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված հոդվածի, 6 մգ-ը քաշի մեկ կիլոգրամի համար բավարար է, որպեսզի կոֆեինը սկսի գործել որպես միզամուղ։

Սալյամի— Սալյամին հանդիսանում է որպես գիստամինի բարձր պարունակություն ունեցող մթերք։ Օդանավ բարձրանալուց առաջ, հատկապես եթե ալերգիկ եք, խուսափեք այս մթերքի օգտագործումից, այլապես հնարավոր է, որ թռիչքի ընթացքում ունենաք խնդիրներ շնչառության հետ կամ էլ սկսվի ալերգիայի նոպա։

Խորհուրդ չի տրվում նաեւ լոբազգիներից պատրաստված ուտեստների, գազավորված ըմպելիքների, փափուկ պանրի, սեւ շոկոլադի, ընկուզեղենի եւ բանանի օգտագործումը օդանավ նստելուց առաջ կամ երկարատեւ թռիչքների ընթացքում։

Please enter a valid URL