Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.
Սարսափեցի Միքայել Մինսայանի հոդվածի այս միտքը կարդալիս. «Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք (Հայաստանն ու Ռուսաստանը-Ս.Ս.) չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների»:
Սա ի՞նչ է. մեղքերի թողությո՞ւն, որ Պուտին ձյաձա, կներես, միտումնավոր չենք հակառուսական տրամադրությունները խորացրել Հայաստանում (իսկ դրա կապակցությամբ 2016-ի ամռանը Սասնա Ծռերի ապստամբությունից հետո Պուտինը ատչոտ էր պահանջել Սերժ Սարգսյանից), ոչ մի Սորոս չի եղել մեր թիկունքում, ճիշտ ա ընենց ոչինչ բզբզում էin (ասում է՝ համակարգային և հետևողական արտաքին միջամտություն եղել է, բայց խոշոր չի եղել), բայց մենք, պապայի արև, Սորոսի ու արտաքին միջամտության հետ կապ չունեինք, ուղղակի հակասովետականության իներցիայի տակ գնում էինք, մեկ էլ՝ հոփ, մեր ժողովուրդը դարձավ հակառուսական….
Շարունակությունը լսեք… մենք չկանք, Սորոսներն առիթավորվեցին.
«Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին և լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրև առաքելություն»:
Սա՞ է Հայաստանի նախկին դեսպանի քաղած դասը, թե ինչպես Հայաստանում բորբոքվեցին հակառուսական կրքեր, սա՞ է պատմական գիտությունների թեկնածուի անալիզը….
Մդաաա