Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնակատարության ժամանակ երկու եկեղեցիներում պայթյուններ են հնչել: Պայթյունները որոտացել են տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները:
Reuters գործակալության տվյալներով էլ պայթյունները տեղի են ունեցել մայրաքաղաք Կոլոմբոյի երկու հյուրանոցներում: Ըստ տեղեկատվության, հնչել է 6 պայթյուն: Reuters-ի տվյալներով՝ զոհերի թիվը հատել է 100-ը (իսկ որոշ ԶԼՄ-ների՝ մինչև 160-ը), կա մոտ 300 վիրավոր: Արդեն հայտարարվել է, որ պայթյունները որակվել են որպես ահաբեկչություն:
Կառավարության հայտարարության համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն: