Search
Close this search box.

Գլխատել է 10-ամյա եղբորը ու անտառում թաղել. Արցախում տեղի ունեցած դաժան սպանության մանրամասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում 18 տարեկան տղան անտառում սպանել է 10-ամյա եղբորը:

iPRESS.am-ն ուշագրավ մանրամասներ է ձեռք բերել դաժան սպանության դեպքի վերաբերյալ: Եղբայրների բարեկամուհին Արցախում կայքի թղթակցին հայտնել է, որ հոգեկան շեղումներ ունեցող 18-ամյա տղան եղբորը տարել է անտառ, գլխատել, ապա դանակահարել երիկամները և հենց անտառում էլ թաղել 10-ամյա եղբոր անշնչացած մարմինը:

Բարեկամուհու խոսքով՝ երեխայի ամբողջ մարմինը դանակահարված է եղել: Եղբայրները Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքի բնակիչներ են և տեղացիները պատմում են, որ 18-ամյա տղան անընդհատ աչքի էր ընկնում ագրեսիվ հոգեկան վարքով:

Հիշեցնենք, որ եղբայրները բազմազավակ ընտանիքի անդամներ էին, զոհը՝ տան ամենափոքր զավակը (6-րդ):

 

Please enter a valid URL