Ապրիլի 18-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական բաժնից։
Նախնական տվյալներով՝ տղամարդը ինքնասպան է եղել։
Ըստ մամուլի՝ նրան հայտնաբերել է մայրը՝ կախված վիճակում։ Նա 39 տարեկան էր։
Ոստիկանության լրատվական բաժնից նշեցին նաեւ, որ դեպքի առթիվ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ քննչական կոմիտեից խոստացան դեպքի վերաբերյալ տեղեկություն տրամադրել երկուշաբթի։