Search
Close this search box.

Ժամկետային զինծառայողն արթնացրել է ծառայակցին և դանակահարել

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է ժամկետային զինծառայողներ Նարեկ Կարապետյանի եւ Շիրին Մհոյանի դատավարությունը, գրում է armlur.am-ը:

Ն․Կարապետյանը մեղադրվում է ծառայակից Շիրին Մհոյանին ծեծի ենթարկելու եւ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իսկ Շ․Մհոյանին մեղադրանք է առաջադրվել Կարապետյանի կողմից ծեծի ենթարկվելու, իր նկատմամբ բռնություն գործադրելու գործողություններից նեղսրտած` նրան դանակահարելու համար:

Ն․Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Ժ․Մհոյանին մեղադրանք է առաջադրվել 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Please enter a valid URL