Պարզվում է, նիհարել կարելի է ոչ միայն չուտելով, ասենք դիետաներ պահելով, այլ նաեւ ուտելով, որքան էլ դա կարող է հնչել տարօրինակ կամ զարմանալի։ Այլ հարց է, թե ինչ ես ուտում կամ ինչ համեմունքներ ես օգտագործում սննդի մեջ։ Պարվում է, որ կան համեմունքներ, որոնք նպաստում են նիհարելուն, նիհարեցնող համեմունքներ են, բոլորովին բնական, առանց որեւէ գենետիկ կամ կենսաքիմիական միջամտության։ Ներկայացնենք մի քանի համեմունքներ, որոնք նիհարեցնող են․
Դարչին- Սա թիվ մեկ համեմունքն է, որը հիանալիորեն նպաստում է մարդու նիհարելուն։ Օրական քառորդ թեյի գդալ դարչինի կիրառումը սննդակարգում բավարար է, որպեսզի 20 անգամ ավելանա ածխաջրային փոխանակության արագությունը։ Համեմունքը նաեւ թույլ է տալիս նվազեցնել գլյուկոզայի եւ խոլեստերինի պարունակությունը արյան մեջ եւ բթացնել ախորժակը։ Դարչինը նաեւ հանդես է գալիս որպես ճարպային նստվածքների առաջացման խոչընդոտող նյութ եւ հալեցնում է արդեն եղած ճարպային նստվածքները։ Օպտիմալ կիրառության տարբերակը առավոտյան օգտագործելն է, կես ժամ ուտելուց առաջ, մեղրով խառնված, ջրով լուծված։ Սա մի խմիչք է, որը ցանկալի է, որ պատրաստեք նախորդ օրը երեկոյան եւ ողջ գիշեր այն մնա եւ թրմվի։ Համեմունքը կարելի է ավելացնել նաեւ շիլայի, սուրճի, յոգուրտի եւ կաթնաշոռի մեջ եւ ուտել։
Կայենյան պղպեղ— Սա եւս շատ օգտակար համեմունք է նիհարել ցանկացողների համար։ Մեկ պտղունցն այս համեմունքի կարող է արագացնել նյութափոխականությունը 25 տոկոսով։ Միթե դա հիանալի չէ։ Սա շատ կծու համեմունք է եւ օգտագործելիս պետք է լինել շատ ուշադիր եւ զգույշ՝ ճաշերի մեջ ավելացնելիս։ Համեմունքը արագացնում է մեթաբոլիզմը, նվազեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, բթացնում է ախորժակը։
Սեւ պղպեղ․- Այս համեմունքը առկա է գործնականում բոլոր մարդկանց խոհանոցներում։ Սակայն բոլորը չէ, որ գիտեն սրա օգտակար հատկանիշների մասին։ Մասնավորապես, սեւ պղպեղը եւս համարվում է նիհարեցնող։ Այն կարող է քայքայել ճարպային նստվածքները, այրել կալորիաները, արագացնել նյութափոխականությունը եւ ազատել մարսողության հետ ունեցած խնդիրներից։
Իմբիր- Իմբիրը եւս նպաստում է նիհարելուն։ Այն մաքրում է արյունը, քայքայում ճարպերը։ Բարելավում է նաեւ մարսողությունը, խեղդում քաղցի զգացողությունը, արագացնում արյան շրջանառությունը եւ մեթաբոլիզմը։ Միաժամանակ նաեւ համեմունքը նվազեցնում է արյան մեջ վնասակար խոլեստերինի պարունակությունը։ Ամենից հարմարը կիրառության համար՝ իմբիրով խմիչքների հաճախակի օգտագործումն է օրվա սննդակարգում։
Սեւ պղպեղ— Այս համեմունքը առկա է գործնականում բոլոր մարդկանց խոհանոցներում։ Սակայն բոլորը չէ, որ գիտեն սրա օգտակար հատկանիշների մասին։ Մասնավորապես, սեւ պղպեղը եւս համարվում է նիհարեցնող։ Այն կարող է քայքայել ճարպային նստվածքները, այրել կալորիաները, արագացնել նյութափոխականությունը եւ ազատել մարսողության հետ ունեցած խնդիրներից։
Քրքում- Քրքումը համարվում է իմբիրի ազգական համեմունքներից մեկը։ Այն պարունակում է քրքումին նյութը։ Այս համեմունքը շատ օգտակար է նիհարել ցանկացողների համար։ Քրքումը թույլ չի տալիս, որպեսզի օրգանիզմում ձեւավորվեն ճարպային նստվածքներ եւ հալեցնում է արդեն եղած ճարպերը։ Շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց աղեճստամոքսային տրակտի աշխատանքը, ազատվել օրգանիզմի ավելորդ հեղուկներից, նվազեցնել քաղցրի եւ յուտոտ սննդի հանդեպ հակումը։ Բացի այդ, այս համեմունքը նպաստում է, որպեսզի ակտիվանա մեթաբոլիզմը եւ օրգանիզմը հագեցնա հակաօքսիդանտներով:
Անիսոն- Այս համեմունքը եւս ունի մի շարք օգտակար հատկանիշներ։ Մասնավորապես այս խոտը բարելավում է մարսողության համակարգի աշխատանքը, գործելով որպես փափուկ կայունացուցիչ։ Անիսոնի օգտագործումով առանց ավելորդ ջանքերի մաքրվում են աղիները։ Այն ունի նաեւ քաղցի զգացողությունը բթացնելու հատկություն, թարմացնում է շնչառությունը, նպաստում տրամադրության բարձրացմանը։ Եթե անիսոնը պետք է օգտագործվի նիհարումը խթանելու համար, ապա կարեւոր է որ այն օգտագործվի որպես թուրմ։
Ծովաբողկ- Ծովաբողկը արագացնում է մեթաբոլիզմը, մաքրում աղիները հնարավոր խցանումներից, հանում օրգանիզմից չմարսված սննդի մնացորդները։ Նպաստում է լեղու եւ մեզի արտադրությանը, կարգավորում ստամոքսի սեկրեցիան, խոչընդոտում ճարպային կուտակումներին։ Այն հիանալի օգնական է նիհարել ցանկացողների համար։
Կարդամոն- Հիանալաի համեմունք է մեթաբոլիզմը բարելավելու համար։ Կարգավորում է նաեւ մարսողության պրոցեսը։ Կարդամոնը բացում է աղիների խցանումները, ավելորդ հեղուկը հեռացնում օրգանիզմից, նվազեցնում վնասակար խոլեստերինի եւ մյուս վնասակար նյութերի քանակը, ազատում օրգանիզմը դեպրեսիվ վիճակներից։
Նյութի աղբյուրը՝ Սիսվան Տիգրիս ֆեյսբուքյան էջից