Search
Close this search box.

«Դիմիր մեզ, ինչ որ մի տեղ բախտակից ենք». իրավապաշտպան Արտակ Գալստյանը՝ Դավիթ Սանասարյանին

Մարդիկ որքա՞ն են սիրում արդարությունը, երբ դատում են ուրիշներին…
Երկու օր է հետևում եմ Դավիթ Սանասարյանի գործի զարգացումներին:
Ինքս անրադարձել են նրա մեղքի բարոյական կողմին՝ չանրադառնալով հանցակազմին:

Ի՞նչն է հետաքրքիր:
Ամբողջ համացանցը կանգնած է Դավիթ Սանասարյանի կողքին և ոչ ոք չի հավատում, որ նա հանցանք է կատարել: Ընդունենք միայն այս երևույթը արդեն բնորոշում է Դավիթին, նրա ապրած կյանքը և դրսևորած վարքագիծը:

Անրադառնամ բուն մեղադրանքին:
Դավիթին մեղադրանք առաջադրելը դա դեռ ոչինչ չի նշանակում:
Դավիթի դեմ ցուցմունք է տվել և առերես պնդել իր աշխատակիցը:

Ի՞նչ պետք է աներ ԱԱԾ-ը:
Նախկին ռեժիմի պես ծածկադմփոց անե՞ր:
Օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով ԱԱԾ-ը պարտավոր էր Դավիթին մեղադրանք առաջադրեր, դրանով իսկ ընձեռնելով վերջինիս մեղադրանքից պաշտպանվելու բոլոր հնարավորություններով, հակառակը կլիներ Դավիթի իրավունքների կոպիտ խախտում:
Այնպես որ, այստեղ սարսափելի ոչինչ չկա:
Մեղադրանքի առաջադրումը, դա դեռ մեղքի հաստատում չէ:

Բոլորդ գիտեք,որ 2016 թ-ին իմ դեմ նույնպես ցուցմունք տվեց «խլյուպիկ» օպերատիվ ծածկանունով գործակալ Մհեր Փարվանյանը, արդյունքում այս վիժվածքի ցուցմունքի արդյունքում 2 տարի կալանքի տակ էի և արդարացվեցի 2019 թ-ի ապրիլի 1-ին:
Դավթի դեպքում խափանման միջոց է ընտրված ստորագրություն: Սարսափելի ոչինչ չկա, նա ազատության մեջ է և կարող է հանգիստ պայքարել իր անվան համար:
Ասեմ ավելին, ինքս նույնպես հավատում եմ նրա անմեղությանը, քանի որ սեփական մաշկի վրա եմ զգացել գործակալ վիժվածքների ցուցմունքների ազդեցությունը:
Եվ քանի որ հավատում եմ Դավիթի արարքներում հանցակազմի բացակայության փաստին, սիրով կառաջարկեմ նրան ստանձնել նրա պաշտպանությունը:

Ամփոփեմ.
Հիվանդանոցից և բանտից ոչ ոք ապահովված չէ այնպես, որ մի չարախնդացեք:
Արդարությունը միշտ է հաղթում և ոչ ոք և ոչինչ անպատիժ չի մնում:
Խորհուրդս Դավիթ Սանասարյանին՝ Դավիթ ջան եթե դու ուզում ես արդար լինել մի աշխարհում, որտեղ արդարություն գոյություն չունի, դու ընդամենը պատրանքի զոհ ես: Արդարությունը կերակուր պատրաստելու նման մի բան է, չարժե շատ մոտիկից նայել նրան: Եթե արդար ես ապա վստահ եղիր, որ կարդարանաս:

Դիմիր մեզ, ինչ որ մի տեղ բախտակից ենք: Մեր տվյալները համացանցում են:

Հարգանքներով՝ Արտակ Գալստյան

Please enter a valid URL