Այսօր առաջատար համարվող թերթերից մեկում լույս տեսած հրապարակումը կեղծիք է ու միտված է կասկածներ ու տարընկալումներ առաջացնել մեր հավատավոր ժողովրդի սրտում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Կոչ ենք անում լրատվամիջոցներին առավել մեծ հոգատարությամբ ու պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա սպասավորների վերաբերյալ հրապարակումներին ու առաջնորդվել լրագրողական մասնագիտական էթիկայի, այլ ոչ աղմկարարության ժանրի կանոններով։
Այսօր Ավագ շաբաթն է և հարկ է քրիստոնյաներին առաջնորդվել օրվա խորհրդով», — գրել է Վահրամ քահանա Մելիքյանը։
Նշենք, որ մամուլի հրապարակմամբ հաղորդվել էր, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն պահք չի պահել։