Երեկ՝ ապրիլի 18-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին թաղամասում, երկար տարիներ բնակվող բնակիչները հերթական անգամ հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝ երկար տարիներ չլուծվող խնդիրը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ի նշան բողոքի, բնակվողներից երիտասարդ տղան, ում անունը Հայկ է, որոշել և բարձրացել էր, որպեսզի կտրի բարձրավոլտ էլեկտրալարերը:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության պատասխանատուները, ովքեր իրենց անտարբերությամբ ավելի էին գրգռում բնակիչներին, ինչի համար էլ Հայկը դիմել էր այդ քայլին:Կայքի հետ զրուցում բնակիչներն ասում էին. «Ի սկզբանե, երբ պետությունն այդ հողերը որպես փոխհատուցում է տվել նախկին կոլտնտեսության աշխատակիցներին, հայտնել են, որ էլեկտրալարերը ենթական են տեղափոխության: Սակայն հիմա 350-ից ավելի բնակիչ սեփական հողը չի կարողանում օգտագործել: Ընտանիքներ կան, որ ցանկանում են տուն կառուցել, դա էլ հնարավոր չէ, քանի որ լարերը վտանգավոր են: Մենք՝ քաղաքացիներս, ուզում ենք, որպեսզի բարձրավոլտ Էլեկտրալարերը տեղափոխվեն: Դիմումների հսկա կապոց ենք ցույց տալիս: Էլ ցանցից անգամ հորդորել են սեփական միջոցներով սյուներ գնել եվ տեղափոխության հարցը լուծել: Բոլոր հնարավոր եվ անհնար տեղերը դիմել ենք: Սակայն էլ ցանցի ներկայացուցիչը հայտնեց, որ ոչ թե քաղաքապետարան, այլ էլ ցանց պետք է դիմեիք: Սայլը տեղից չի շարժվում:»
Իրավիճակն այնքան էր լարվել, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ով թե՛ Հայկի, թե՛ բողոքի ակցիայի մասնակիցների հետ կարողացավ ճիշտ ու մարդկային հասանելի զրույց անցկացնել, ինչից հետո Հայկը, ընդառաջելով ու հավատալով ոստիկանությանը, իջավ բարձրավոլտ էլեյկտրասյունից, որից հետո մեկնեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, տեղում իրավիճակը քննարկելու համար:
Կայքի հետ զրույցում նակիչներն ասում էին. «Էս հարցը կարծես Տիտանիկի հայտնաբերման հարցը լինի: Քանի տարի է՝ ամեն անգամ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Աջափնյակի թաղապետարանը, թե՛ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը մեզ խաբում են: Մարդիկ ինչքան դաժան պետք է լինեն, որ մեր օրինական պահանջները չկատարեն: Այս պահին վստահելով ոստիկանությանը, մեր բողոքի ակցիան դադարեցնում ենք, բայց եթե այս անգամ էլ խնդիրը չլուծեցին, մեքն այլ ելք չունենք՝ դիմելու ենք ամենածայրահեղ միջոցների: Ի՞նչ են ուզում էդ կաբինետային կյանքին սովորղ որոշ վայ չինովնիկներ, ինչ է՝ ուզում են ամեն անգամ մեր օրը լուսացնենք ստրեսո՞վ: Հավատացե՛ք, էլ չենք համակերպվի»: