Search
Close this search box.

Վարչապետ Փաշինյանը` Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող հարցին: Քաղաքացին հարցրել էր. «Եթե ՍԵրժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի հանցագործության մեջ չի մեղադրվում, այսինքն հանցագործ չէ, այդ եպքում ինչի՞ համար և ո՞ւմ դեմ էր հեղափոխությունը»: Հարցին ի պատասխան` վարչապետը նշեց. «Ընդհանրապես սխալ է, որ մենք հիմա ասենք` ինչի էս մարդը բռնված չէ: Հայաստանում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ այս պահին տասնյակ գործեր կան: Դուք գիտեք, որ այս պահին կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, հետախուզման մեջ է Բնապահպանության նախկին նախարարը և ԱԺ նախկին պատգամավորը և այլ տասնյակ քրգործեր են հարուցված բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ: Ես և որևէ այլ մեկը երբեք խնդիր չենք դրել այսօր այսինչ անուն ազգանունով մարդուն բռնել, լինի դա ՍԵրժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան: Բայց մենք ասել ենք, որ մեր հեղափոխության գլխավոր իմաստն այն է, որ մարդիկ հավասար են օրենքի առաջ: Բայց առավել ևս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենալ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը որպես օրինակ բերեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը. նրա խոսքով` սկզբից բոլորը կասկածում էին, հակազգային, հակապետական քայլ էին համարում Գրիգորյանին կալանքի տակ առնելը, սակայն երբ հայնվեցին ԱԱծ-ի կադրերը` փաստերը, բոլորը սկսեցին հավատալ:

Please enter a valid URL