Search
Close this search box.

Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին

ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը։

1png
Հայցադիմումը ապրիլի 17-ին Վարչական դատարանն ընդունել է վարույթ։

Դավիթ Սանասարյանը պահանջում է առ ոչինչ ճանաչել եւ վերացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից 2019թ. մարտի 18–ի «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը։

Դատավորը կլինի Արգիշտի Ղազարյանը։

Please enter a valid URL