ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գնդակահարեք կամ կախեք․ դատելը քիչ է․ երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորն ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում եմ պատգամավորի խոսքից։ Այսինք՝ պատգամավորն առաջարկում է, որ եթե քաղաքացին, ով վարկ է վերցրել և մի քանի անգամ չի կարողանում մարել այդ վարկը՝ այդ քաղաքացու դատել։ Ասելու և ավելացնելու բան ուղղակի չունեմ։ Ընդամենը հիշեցնեմ, որ Հայաստանում այսօր 650 հազար ընտանիք, այսինքն՝ մոտավորապես 1.5 միլիոն մարդ վարկառու է։ Այդ մարդիկ ամեն ամիս վարկ են փակում և նրանց զգալի մասը չի կարողանում վարկերը մարել ոչ թե այն պատճառով, որ «ժուլիկ» է և ի սկզբանե որոշել էր «քցել» պետությանը, ինչպես կասկածում է պատգամավորը, այլ որ պարզապես գումար չունի իր վարկերը մարելու համար։ Բայց քանի որ հեղափոխական թրենդն ուղղակի անզիջում է, առաջարկում եմ վարկերը չմարած քաղաքացիներին ոչ թե դատել, այլ կախել։ Կամ՝ ավելի լավ է գնդակահարել։ Գնդակահարությունն ավելի մարդասիրական մոտեցում է։ Մի կրակոց և՝ վերջ»։