ԱԺ-ն ընդունեց վիճահարույց ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելու մասին նախագիծը:
ԱԺ-ն 47 կողմ, 42 դեմ ձայներով ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով քննարկվում է ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելու հարցը։