Երեկ՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վահրամ Հովսեփյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 33 ՍT 840 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 50 մետր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդի, ով տեղում մահացել է, դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։