Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսկ ո՞վ է պատասխան տալու այն մարդկանց, որոնք առանց աշխատանքի կմնան․ Արման Աբովյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի համոզմամբ՝ երբ հեղափոխությունից հետո Արարատի ցեմենտի գործարանը  ցեմենտի 1 տոննայի գինը 10 հազար դրամով  իջեցրեց, դրանով կատարեց տնտեսական հեղափոխության առաջին քայլը՝ ցույց տալով, որ Հայաստանում խրախուսվում է շինարարությունը։ «Տեղական արտադրությունը պետք է խրախուսվի։ Կա շատ պարզ տնտեսական սխեմա․ երբ ներմուծվում է էժան ապրանք, տեղական արտադրանքը վերացվում է, իսկ երբ տեղական արտադրանքը վերացվում է՝ ապրանքի գինը բարձրանում է․ էլ չեմ խոսում այն փակվող աշխատատեղերի մասին, որոնք այս ամենի արդյունքում կլինեն։ Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է պատասխան տալու այն մարդկանց, ովքեր կմնան առանց աշխատանքի»,- ասաց  Արման Աբովյանը։

Խոսելով  տեղական  արտադրանքի որակի մասին՝ Աբովյանը նշեց, որ «եթե տեղական ցեմենտի որակը վերահսկվում է, ապա նույնը չի կարելի ասել ներմուծվող ցեմենտի մասին՝ այդ ցեմենտի որակը չի վերահսկվում, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ չափանիշներ»։

«Ես հույս ունեմ, որ մենք կհասկանանք՝ ինչ ենք անում․ անում ենք քայլեր, որոնք կպաշտանե՞ն տեղի արտադրողին, թե՞ մարդկանց կթողնեն դուրսը»,- ասաց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL