Aravot.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ հրազենային վիրավորումով տեղափոխված ու մահացած պայմանագրային զինծառայողը Կոտայքի մարզի Զովք գյուղից էր:
Մահացածը 24 ամյա Նարեկ Սաֆարյանն է:
Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է կատարել: Ծոցագրպանում, իսկապես, երկտող է թողել, առայժմ դրա բովանդակության մասին լռում են: Երկտողը, ըստ գյուղի նախկին ղեկավար Նորիկ Գեւորգյանի, քննիչների մոտ է: Նարեկ Սաֆարյանն ունի երկու քույր, մեկ եղբայր, որը ծառայում է Արցախում:
Կայքի տեղեկություններով՝ Նարեկ Սաֆարյանը ուսանող էր, սովորում էր ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Նախկին գյուղապետի բնորոշմամբ՝ նա խելոք, աշխատասեր տղա էր, հասարակ ընտանիքից. ըստ նրա՝ գյուղում չեն հավատում կատարվածին, նրանց էլ է լուրը հասել, որ դեպքը ինքնասպանություն է.
Այս պահին, ըստ գյուղապետի՝ շրջանառվում է մի վարկած՝ ինքնասպանություն սիրած աղջկա համար: