Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, արարողությանը մասնակցել են հայ մարզիկ Արթուր Հարությունյանը և բուրյաթացի Այուր Գալսանովը, որոնք ծեծկռտուք են սարքել բեմում: Կազմակերպիչները ստիպված են եղել բաժանել նրանց:
Հարությունյանի և Գալսանովի միջև մենամարտը թեթև քաշային կարգում տեղի կունենա ապրիլի 19-ին: