Ինչ ուտել, որպեսզի արագ հագենա քաղցը՝ առանց գիրանալու։ Մասնագետները խորհուրդ են տալիս սնվել շատ սպիտակուց, ջուր, մանրաթելեր պարունակող սնունդ, հատկապես, որ արդեն գարուն է եւ մարդկանց մոտ նիհարելու մոտիվացիան ավելի ուժեղ է արտահայտվում եւ շատերն են ձգտում կորեկցիայի ենթարկել կազմվածքը։ Որպես կանոն դիետոլոգները այս դեպքում խորհուրդ են տալիս ոչ թե դիետաներ պահել, այլ սնվել այնպիսի մթերքներով, որոնք հագեցած են միկրոտարրերով եւ օգտակար են օրգանիզմի համար, միեւնույն ժամանակ, կարող են նաեւ ազատել մարդուն ավելորդ քաշից, եթե նման խնդիր կա, կամ գոնե չավելացնել այն։ Առանձնացնում ենք այս չափորոշիչներին համապատասխանող մի շարք մթերքներ, որոնց օգտագործումը օրվա սննդակարգում կարեւոր է՝ քաղցը արագ հագեցնելու եւ ավելորդ քաշ չհավաքելու համար․
Մրգեր եւ բանջարեղեն․ Մրգերն ու բանջարեղենը պարունակում են շատ ջուր, որոնք գտնվում են լուծվող եւ չլուծվող սննդային հյուսվածքներում։ Միրգ-բանջարեղենի օգտագործումը խթանում է մարսողությունը, կարգավորում արյան մեջ շաքարի պարունակությունը։ Բացի այդ մրգերը, չորամրգերը /չրեղենը/ հանդիսանում են հիանալի այլընտրանք անուշեղենի համար։ Բնական յոգուրտի կամ կաթնաշոռի համադրությամբ դրանք հագեցնող ճաշատեսակ են համարվում։
Ձուկ, թռչնամիս, անյուղ կարմիր միս․ Այս մթերքները արագ եւ տեւական ժամանակով հագեցնում են քաղցը իրենց մեջ պարունակվող մեծ քանակությամբ սպիտակուցների շնորհիվ, որոնք բավական երկար ժամանակում են յուրացվում եւ հագեցվածության զգացողությունը պահպանում են երկար ժամանակ։ Այստեղ կարելի է ավելացնել նաեւ ծովամթերքները։
Բարդ ածխաջրեր․ Այս նուտրիենտները անհրաժեշտ են, որպեսզի մարդկային օրգանիզմը ստանա այն էներգիան, որը պետք է բնականոն կենսագործունեություն ծավալելու համար։ Սրանց օգտագործումը բարձրացնում է իմունիտետը, ակտիվացնում գլխուղեղի աշխատանքը։ Բարդ ածխաջրերը վերամշակվում են մարդու օրգանիզմի կողմից, մատակարարում օրգանիզմն էներգիայով եւ անհրաժեշտ նյութերով՝ բավական երկար ժամանակ։ Բարդ ածխաջրերի շատ տեսակներ կան օսլա, մանրաթելեր, պետկին եւ այլն։ Ցորենը, հատիկավորները, կանաչեղենը եւ բանջարեղենը պարունակում են բարդ ածխաջրեր։
Աղբյուրը՝ Սիսվան Տիգրիս ֆեյսբուքյան էջից: