Կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ քննարկվել են ներդրումային միջավայրի, կառավարություն-խորհրդարան հարաբերությունների, «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերը:
«Քննարկվել են երկկողմ հետարքրքություն ունեցող բոլոր հարցերը: Կառուցողական բարեկամական զրույց է եղել»,-նկատեց նա: