Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր, ըստ էության, անգործունակ համարեց այն խորհրդարանը, որտեղ իր թիմն ունի սահմանադրական մեծամասնություն: Սրանից խիստ գնահատական ոչ մի քաղաքական ուժ գործող ԱԺ-ին չէր տվել: Սուպերվարչապետական համակարգը հիմնավորելու համար դեռ նոր «բացահայտումներ» կլսենք»: