Շոտլանդիայի բնակչուհիներից մեկը հայտնել է, որ կրակի մեջ հայտնված Փարիզի Աստվածամոր տաճարը պատկերող կադրերից մեկում, որը երկուշաբթի տարածվել էր սոցցանցում, նշմարել է Հիսուսի կերպարը:
«Գուցե միտքս խաղ է խաղում ինձ հետ, բայց ուշադիր նայեք այս լուսանկարին և ասեք, թե ինչ եք տեսնում», — Fox News-ի փոխանցմամբ՝ գրել է 38-ամյա Լեսլի Ռոուվենը:
Մեկնաբանություններում նա նշել է, որ նշմարել է Հիսուսի պատկերը: «Երբ տեսա այս լուսանկարն անցյալ գիշեր, ապշած էի: Երբ նայեցի նկարին, տեսա Հիսուսի ուրվագիծը: Ես իսկապես կարողացել եմ տեսնել կենդանի պատկերը», — գրել է շոտլանդուհին: