Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր նրանց, ովքեր կփորձեն դանակ և զենք ֆռռացնել, ասֆալտին կփռենք ու պատերով կտանք

Հայաստանում ոչ ոք իրավունք չունի հարցերը լուծել զենքի օգնությամբ։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մտածում են՝ կարո՞ղ է շատ լիբերալ են:

«Կարող է՝ տեղ կա, որ պետք է ասենք՝ «սենց չեղավ», միջամտենք և լուծումներ գտնենք։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։ Տարբերակ չունեն։ Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ մեկ անգամ արդեն հայտնել ղ իմ քաղաքական դիրքորոշումը։ Հեղափոխությունից հետո բոլոր համայնքներում, որտեղ կան խնդիրներ, կան բողոքի ալիքներ, գյուղական համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան, և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ըստ նրա՝ վստահություն վայելող թեկնածուներն այսպես թե այնպես նորից կընտրվեն։

Պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ասածին, թե գյուղում հուզումների ժամանակ դանակներ են նկատել, Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն համապատասխան ցուցումներ է ստացել այդ մասին։

Please enter a valid URL