Հայաստանի իշխանության այսօրվա վարած տնտեսական քաղաքականության շուրջ ArmLife.am-ի զրուցակիցն ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, ում համոզմամբ՝ ներդրողներն այսօր բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում, իսկ առկա ոգևորությունը մարում է շատ արագ:
Հարցազրույցը՝ ստորև.
-Պարոն Հակոբյան, այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը որքանո՞վ է տեղավորվում տնտեսական հեղափոխություն հռչակած օրակարգի տրամաբանության շրջանակներում:
-ԱԺ-ում՝ տնտեսական հարցերի քննարկումների ժամանակ, այն պատգամավորնները, որոնք իրենց ամբողջ կյանքի ընթացքում մի շաքարաքլոր էլ չեն արտադրել՝ լուրջ դեմքով նստած, իբր թե, որոշումներ են կայացնում՝ կայացած գործարարների վերաբերյալ: Ես կարող եմ մի բան ասել՝ թող հեռու պահեն իրենց թաթիկներն այս գործընթացից, որովհետև իրնեք դրա մասնագետները չեն և երբեք չփորձեն էնպես անել, որ տնտեսությունն ավելի վատ վիճակի մեջ հայտնվի: Մարդկանց տանում են դեպի գործազրկության, արտագաղթի՝ առանց հասկանալու, թե ինչ հետևանքներ կարող է դա թողնել:
-Այսինքն, մտավախություն ունենք, որ այս տեմպերով առաջ գնալու դեպքում՝ արտագաղթի խնդիրը կրկին արդիական կարող է դառնալ:
-Իհարկե, այսօր մենք ամեն ինչ փորձում ենք անել, որպեսզի ստեղծվեն ավելի աշխատատեղեր, որպեսզի մարդիկ ունենան իրենց աշխատանքը և կարողանան այստեղ՝ Հայաստանում ապրեն, աշխատեն և ընդհակառակը՝ դրսից էլ մարդիկ ներգրավենք, որ կարողանան այստեղ զբաղվեն բիզնեսով, գործարարությամբ, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Իսկ մեր ԱԺ-ում չհասկացվածություն կա, այնպիսի մարդիկ են հավաքված, ես կրկրնում եմ՝ իրենց կյանքի ընթացքում մի շաքարաքլոր չեն արտադրել, բայց փորձում են խելոք մարդու տեղ դնել՝ չհասկանալով, որ խելոքները դրսում են:
-Պարոն Հակոբյան, գուցե դա գալիս է իրենց անփորձությունից:
-Այո, հիմնականում գալիս է անփորձությունից, այ եթե մանկապարտեզների, հանդեսների մասին որևիցե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ ես համոզված եմ, որ նրանց մոտ շատ լավ կստացվի, իսկ իրենցից դուրս քայլերը, որ դրանց մասնագետը չեն՝ թող չփորձեն, որովհետև դա մարդկանց մոտ անպայման դժվարություններ կառաջացնի:
-Իսկ հնարավոր է, որ իշխող ուժն այս գործելաոճով փորձում է պաշտպանել այլոց շահը: Նման միտում տեսնում ե՞ք:
-Ես չեմ էլ կարծում, որ այնտեղ հավաքված մարդիկ կհասկանան այլոց շահը, պարզապես՝ մարդիկ են հավաքված, որոնք որ իրենց գործից ընդհանրապես չեն հասկանում:
-Պարոն Հակոբյան, տնտեսական քաղաքականության ֆոնին հետաքրքիր է նաև ձեր գնահակատկանը՝ վերջերս «Առինջ մոլում» կատարված գործողությունների մասին:
-Շատ բացասական կգնահատեմ, այս ամենն անդրադառնում է մարդկանց, ներդրողների տրամադրությունների վրա: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել՝ թե ներսից, թե դրսից, մի տեսակ վախի մթնոլորտ են փորձում առաջացնել մարդկանց մոտ, որ այդ ներդրումները չկատարվի: Այստեղ լուրջ խնդիր կա, մարդկանց բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսի վիճակի է հասցվել, որ յուրաքանչյուր մարդ կցանկանա ինքը պաշտպանված զգա իր պետության ներսում: Բայց այստեղ պաշտպանվածությունը մի կողմ է մղվել: Ես տեսնում եմ, որ այս առումով քարոզչությունը շատ թույլ է իրականացվում: Ես կարծում եմ, որ պետք է ստեղծվի քարոզչության նախարարություն կամ վարչությունը, որն իր աշխատանքով՝ դրսում և ներսում ապրող մարդկանց, քարոզի, բացատրի այստեղ ներդրումներ իրականացնելու մասին: Մենք խոսում ենք տուրիզմի զարգացվածության աստիճանից, ներդրումներից, ես մի բան կարող եմ ասել՝ ներդրողներն այսօր, օրինակ՝ Պարսկաստանից, շատ են գալիս և այստեղ կան մարդիկ, որոնք հատուկ սպասում են, որ այդ ներդրողները գան և իրենց քցեն: Հետո, երբ այդ մարդը քցվում ա, գնում է իր երկիր՝ պատմում ամեն ինչի մասին և մյուս ներդրողը Հայաստան չի գալիս: Այստեղ խնդիր կա, պետք է անպայման բացվեն տուրիզմի և ներդրումների բաժիններ, որտեղ ներդրողը կարող է գնալ այնտեղ՝ իմանալով, որ իր իրավունքները կվերականգնվեն: Դա անպայման պետք է, որովհետև օտար մարդիկ գալով՝ ճար ու ճանփա չունեն և այստեղից գնում են դժգոհ: Չունենք այդ քարոզչությամբ զբաղվող վարչությունը: Մենք չենք տեսնում այդ քարոզը, մարդիկ գալիս են, այ Պարսկաստանից եկած շատ մարդկանց այստեղ քցել են, ձեռքներից գումարներ են տարել:
-Կոնկրետ, դեպքեր գիտե՞ք:
-Այո, այո , կոնկերտ դեպքեր շատ կան, բայց այստեղ պետությունը նայում է, որ օրենքը խախտվել է, տանենք այդ մարդդանց պատժենք և վերջ: Բայց կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվում, իսկ եթե չեն ձեռնարկվում, որևէցե մեկը չի ուզենա նորից այստեղ ներդրումներ իրականացնի, չի ավելացնի ներդրումների քանակը, որը նախատեսել էր: Մարզպետրարաններում նույնպես պետք է լինեն էնպիսի բաժիններ, որոնք կոնկերտ կսպասարկեն, կընդունեն ներդրումներ կատարողներին, պետական ու խորհրդատվական աջակցություն կցուցաբերեն և կլինի իրենց հովանու ներքո: Եվ էն մարդիկ, ովքեր ժողովրդի լեզվով ասած ճարպիկ են՝ կվախենան քցել իրենց: Թե չէ մարդիկ գալիս են, գնում են, քցվում են: Այդպես չի կարելի, հետո ուզում են ներդրումներ իրակացվեն:
-Այս ընթացքում, Դուք անձամբ Հայաստանում ներդրումների աճ, թե՞ անկում եք նկատել:
-Անկում ես նկատել եմ: Ոգևորություն կա, սակայն այդ ոգևորությունը շատ արագ մարում է, երբ մարդիկ հանդիպում են այն խնդիրներին, որոնք կան: Այստեղ չկա որևէ աջակցություն, որևէ օգնություն, չենք նկատում դա: Նույն բյուրոկրատական քաշքշուկներն են, էսօր մեր խելոք մարզպետները փակվում են իրենց սենյակներում, չեն էլ ուզում մարդկանց հետ խոսել: Ինչու չեն ուզում խոսել, որովհետև խոսալու բան չունեն, մասնագետ չեն, չեն կարողանում բացատրել և այնպիսի օգնություն ցուցաբերեն, որ այդ մարդը էլ տեղ չգնան, մնան այդ մարզում և անպայման ներդրումներ իրականացնի այդտեղ:
ArmLife.am