«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երեւանում, եւ նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ աշնանն էլ, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի ՌԴ նախագահը։
Որքան էլ հարաբերությունները լարված են, սակայն Վլադիմիր Պուտինը չի ուզում կապը խզել ՀՀ իշխանությունների հետ եւ պահպանել հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն է ԵԱՏՄ նախագահող երկիրը»։
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: