«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են մարտի 1-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել մեր ձեռքի տակ, կշարունակենք հատվածաբար ներկայացնել դրանք: Այսօր հերթը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, որը մանրամասն ցուցմունքներ է տվել գործով:
Ըստ նրա` «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»: Քննիչի հարցին. «Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել. ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակի ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին», նախկին ռազմական ոստիկանապետ Գասպարյանը պատասխանել է. «Դե, դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում… Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք… Կա գերագույն գլխավոր հրամանատար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: