Search
Close this search box.

Նազարբաևը նամակ է ուղարկել Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը պարզաբանում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին ուղարկված Նուրսուլթան Նազարբաևի նամակի մասով:

Նա մասնավորապես հայտնել է, որ շնորհակալական նամակներ Նազարբաևն ուղարկել է Հայաստանի բոլոր երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյաին և Սերժ Սարգսյանին: Նամակներն ուղարկվել են նախագահի պաշտոնում համատեղ աշխատանքի համար: Նազարբաևն իր գոհունակությունն է հայտնել միջպետական համագործակցության արդյունքների մասով:
Նման բովանդակությամբ նամակներ ուղարկվել են բոլոր այն երկրների նախագահներին, որոնց հետ Նազարբաևն աշխատել է նախագահի պաշտոնը զբաղեցրած տարիներին:

Please enter a valid URL