«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը պատահական չի ասել այս խոսքերը, դա ուղերձ էր՝ «Նիկոլ, մի՛ արա այն սխալները, որը ես եմ արել», իսկ նա ոչ միայն սխալներ է անում, այլև դավաճաններին հավաքում իր շուրջը: Այս մասին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Կալանավորեցին Մանվելին, հետո՝ նախագահին: Իրենք այս քայլերով ցույց են տալիս, որ նախորդների ցանկացած շարժի դեպքում՝ գնալու են այդ քայլին, և կապ չունի կալանավորման հիմնավորում կա, թե՝ չէ: Արդեն բագաժը վերջացել է, և գնում են նոր սրացումների:
Պարզ երևում է, որ իրենք ժողովրդի կամքը չեն կատարում: Բոլոր գյուղերի դպրոցներում պահանջում են տնօրենի հրաժարական, իրենք ասում են՝ «չէ, մեր վարորդի ախպորը բերել ենք՝ պետք ա տնօրեն լինի»,- ասաց նա: