Search
Close this search box.

Մենք քայլ ենք կատարել տնտեսական հեղափոխության համար, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ. Գագիկ Ծառուկյան

«Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտատարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցի մասին։

«Խնդիրը քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ և որոշվել էր տուրք սահմանել ներկրվող ցեմենտի համար։ Մենք էլ մեր կողմից 50 հազար դրամը սարքել էինք 40 հազար, որ պահանջարկը մեծ լինի, իսկ այսօր, չգիտեմ՝ ո՞վ, ի՞նչ անձնական շահերից ելնելով, հանձնաժողովում որոշում է՝ թող էդքան ընտանիք չաշխատի, կլինկերի վրա տուրք չդրվի։ Հենց կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծախսերի 90 տոկոսն է»,-ասաց Գագիկ Ծառուկյանն ու հավելեց, որ 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու էլ աշխատավարձ տալ:

«Երեկոյան ԱԺ-ում հանդիպել են Թունյանը, Սրյանը և Սարգսյանը չորրորդ մարդու հետ, սա անընդունելի է: Եթե այսօր էլ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ է եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն է խնդիրը: Եթե իրենք չեն մտածում, ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա, ինչ կարող ենք անել։ Մենք քայլ ենք կատարել տնտեսական հեղափոխության համար, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն արդեն երկու օր է բողոքի ցույց են անում, փակել են գործարանի ճանապարհը։

Please enter a valid URL