Search
Close this search box.

Աշտարակի խճուղու սկզբնամասում բախվել է վեց ավտոմեքենա. կան տուժածներ

Ապրիլի 15-ին, ժամը 23:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է վեց ավտոմեքենա. կան արգելափակված քաղաքացիներ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106», «Honda CRV», «Nissan Teana», «ԳԱԶել», «Toyota Camry» և «Mercedes C 6.3» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106»-ի ուղևոր Կ.Ն.-ն (ծնված 1997 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վարորդ Հ.Ն.-ին (ծնված 1979 թ․) փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա ՀԲԿ», որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Please enter a valid URL