Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության , ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախության բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տաք հետքերով բացահայտել են ապրիլի 13-ին Էջմիածնում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությամբ զուգորդված ավազակային հարձակում կատարողներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Տավուշի մարզ՝ Բագրատաշենի անցակետ, Տավուշի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ-հետախուզական խումբ, և Տավուշի մարզի ոստիկանները դարանակալում են անցակետի մոտ ու արդեն ժամանած Արմավիրի մարզի ոստիկանների ու քննիչների հետ Հայաստանի սահմանը լքելիս բռնել և վնասազերծել են Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ղազար Մնացականյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով կա նաև ևս մեկ անձ՝ ձերբակալված, որը աղջիկ է։ Նշված հանցագործությունը բացահատելու համար ոստիկաններն ու քննիչները լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել, մինչդեռ սպանության օրը սպանվածի շենքի բակում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Ճիշտն ասած՝ հույս չունենք, որ սպանությունը կբացահայտվի»։