Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 04:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: