Ապրիլի 5-ին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին Ֆրանսիայի դեսպանատունը վիզա է տրամադրել, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:
«Ըստ ինձ հասած շատ հավաստի տեղեկությունների՝ էն տրանսգենդերը, որ Ազգային ժողովում ելույթ ունեցավ, Ֆրանսիայի դեսպանատունն ընտանյոք հանդերձ վիզաները խփել ա ու ոնց հասկացա՝ էդ տրանսգենդերը միտք ունի Ֆրանսիա տեղափոխվել: Երեկ իմացա էդ տեղեկությունը»,- ասել է Մալյանը: