Search
Close this search box.

Էջմիածնում այդ կենտրոնը քարոզողներին «Եհովայի վկաներ» են անվանում

Էջմիածնի պոլիկլինիկայի բժշկական անձնակազմի մոտ դժգոհություներ են առաջցել «Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնին տրված արտոնությունների մասով: Այս մասին armlife.am հետ զրույցում ասաց պոլիկլինկայի բժիշկներից մեկը:
Նրա՝ պնդմամբ «Մաստեր Ֆարմ»-ը էջմիծանի տարածաշրջանում ունի արտոնյալ կարգավիճակ, և որպես սեփականտեր շրջանառվում է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի անունը:
«Նախ մի շարք հաստություններից քաղաքացիներին ուղորդում են այդ բժշկական կենտրոն, հետո տնտետուն ընկած քարոզում են, որ պոլիկլինկիաներից քարտերը տեղափոխեն իրենց մոտ` իբր որակյալ հետազոտություն անցնելու համար: Բժիշկներով այդ կենտրոնը քարոզողներին անվանում ենք «Եհովայի վկաներ»:

Ոչ միայն էջմիածնով են բավարվում, այլև հարակից գյուղերով ևս անցնում են, քարոզում: Աշոտ Ղահրամանյանը մարզպետ չէ, բայց ազդեցությունը չի կորցնում: Մենք երբեք չենք ընկնում տնետուն ու ասում, թե այս կամ այն բժշկական հաստատությունը լավ ծառայություն չի մատուցում, բայց ոլորտում խառնաշփոթ իրավիաճակ է, ինչ բժշկական կենտրոն ասես կա»,-նշեց նա:
Բժիշկը մանրամասնեց, որ խնդիրը հասցնելու են նաև մարզպետրան, չնայած որ վերջերս փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ հպանցիկ անդրադարձել են խնդրին:

Please enter a valid URL