Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը բարևներ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին. «Անկեղծորեն ցանկանում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի». Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բարեւներ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արդեն բազմիցս հանդիպել ենք միջազգային համաժողովների ժամանակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինայի նախագահը լիովին աջակցում է Հայաստանի նոր վարչապետի բարեփոխումների ծրագրին»,- ասել է Պորոշենկոն «Օլիմպիյսկի» մարզադաշտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:

Վստահություն է հայտնել նաև, որ երկու երկրների հարաբերությունները մեծ ներուժ ունեն և երկրների ղեկավարները առաջին հերթին համագործակցությունը տեսնում են տնտեսական ոլորտում, մարդկանց միջև շփման, ինչպես նաև մշակութային համագործակցության ոլորտում:

«Անկեղծորեն ցանկանում եմ, որ պարոն Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի»,- ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար Վոլոդիմիր Զելենսկին չի ելել թեկնածու, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանավեճին, որը պետք է ապրիլի 14-ին կայանար կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:

Please enter a valid URL