Նախկինում նշել էի, որ դատավորը, որը կոչված է արդարադատություն իրականացնելու, բայց իրականացնում է հակառակը, շատ նման է տրանսգենդերին, քանի որ վերջինս նույնպես կոչված են լինել մի տեսակի, բայց իրականում հակառակն է:
Ի դեպ, «տրանսգենդերներ» դատավորները ավելի մեծ քանակ են կազմում քաղաքացիական պալատում, քան քրեական:
Այսօր նույնպես ներկայացնեմ «Տրանսգենդերների» առերևույթ բացահայտումը ՀՀ դատական համակարգում:
Այսպես՝
Ալեքսանդր Ամարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքացի Շ.Միսակյանի դիմումը, որը հակիրճ ներկայացնում եմ:
Դիմումը՝ հղումով.
«Շ.Միսակյանը դիմել է Էրեբունու դատարան նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռի վերանայման պահանջով` դատավոր Մարգարյան: Նրանից պահանջել են 3600 ամն դոլար, որը նա Ֆրունզե փող 82 տան բնակիչ Ալվարդ Պողոսյանի միջոցով փոխանցել է գրասենյակի ղեկավար Կարենին: Այնուհետև հարցը լուծելու համար պահանջել են ևս 1700 ամն դոլար, որը վերջինս չի կարողացել տալ: Դիմել է Վճռաբեկ դատարան, նրանից պահանջել են 3000 ԱՄՆ դոլար, որից կարողացել է տալ 2000 ԱՄՆ դոլարը: Սակայն գումարը վերցնելուց հետո ոչ վճիռն են տվել և ոչ էլ գումարը վերադարձրել: Դիմել է Էրեբունու դատարան, որպեսզի պարզի՝ երբ կստանա վճիռը, պահանջել են ևս 300 ԱՄՆ դոլար: Շ.Միսակյանին պտտացրել են բոլոր դատարաններով և վերցրել հետևյալ գումարները՝ Շենգավիթի դատարան, դատավոր Վ.Գրիգորյան 450 ԱՄՆ դոլար Էրեբունու դատարան, դատավոր Ա.Գաբրիելյան 650 ԱՄՆ դոլար Էրեբունու դատարան, դատավոր Յու. Ռաշիդյան 300 ԱՄՆ դոլար Մաշտոցի դատարան, դատավոր Է. Հայիրյան 150 ԱՄՆ դոլար Վճռաբեկ դատարան, դատավոր Վ.Աբելյան 1000 ԱՄՆ դոլար:
Այսքանից հետո Շ.Միսակյանի բնակարանը աճուրդով օտարել են»:
Թվարկած դատավորների մեծ մասը այսօր աշխատում են և պաշտոնական առաջխաղացումներ ունեն:
Եթե այս ամենը իրական է, ապա տիկին Ռուզաննա Հակոբյանը մտածելու բան ունի, քանի որ այլասերվածություն է տիրում հենց իր պալատում:
Չնայած սույն տիկնոջ գործունեությանը դեռ առանձին կանրադառնանք և իմ կարծիքով՝ վերը նկարագրածը Վճռաբեկ քաղաքացիական պալատի նախագահ՝ Ռուզաննա Հակոբյանի վոյաժների դեմ, անկեղծ ասած մանրուք է, կարելի է դիցուք քողարկել հեղափոխության թավիշի միջոցով:
Ուղղակի նման հրապարակումները կարդալուց հետո զարմանում եմ, թե ի՞նչու են որոշ տրանսգենդերներ ԱԺ ամբիոնից հայտարարում, որ իրենց իրավունքները ՀՀ ում ոտնահարված են:
Վարչապետը հեղափոխության առաջին օրվանից հայտարարեց, որ դատարանները պետք է լինեն անկախ, դատավորներին այլևս ոչ ոք չի ճնշելու, նույնիսկ բարձրացնում է նրանց աշխատավարձները և տալիս է իրական սոցիալական երաշխիքներ:
Ինչպես պարզվում է նման նյութերից դատական համակարգում «տրանսգենդերների» թիվը կարծես թե մեծամասնություն է:
Թե՞ ինչու են բողոքում, չեմ հասկանում:
Իրավապաշտպան Արտակ Գալստյան