Search
Close this search box.

Արարատի մարզում 30–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13–ամյա դպրոցականին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 13-ամյա Ռիմա Հակոբյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը սովորում է Այնթապի 2-րդ դպրոցի 7-րդ դասարանում:

Please enter a valid URL