Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերսկսում ենք մարզասրահ այցելելը
Իսկ ընդհանրապես առողջ մնալու համար անհրաժեշտ է անել 4 պարզ բան:
Չենք ծխում ո՛չ սովորական, ո՛չ էլեկտրոնային սիգարետ։
Չենք չարաշահում ալկոհոլը։
Չենք ուտում շատ ճարպեր ու շաքար պարունակող ուտելիք, չենք խմում շաքար պարունակող հյութեր։
Մարզվում ենք՝ մարզասրահում, փողոցում, տանը։
Առողջ եղե՛ք։