Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթել է բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճել բրոնզե մեդալ։
Հաղթական գոտեմարտից հետո Արսենը պատասխանել է ՀԱՕԿ լրատվականի հարցերին։
«Բարդ գոտեմարտ էր ավելի շատ հոգեբանական առումով, քան տեխնիկական և ֆիզիկական։ 2016 թվականից հետո սա առաջին մեծ մրցումս էր։ Կարող եմ ասել, որ չեմպիոնի պես ուրախացել եմ՝ չնայած եկել էի այստեղ այն տրամադրվածությամբ, որ պետք է ռևանշի հնարավորություն լիներ իմ մրցակցի՝ Ռոման Վլասովի հետ։ Ցավոք չստացվեց, սակայն պատճառը, հավանաբար, հենց 3 տարվա ընդմիջումն էր»,- ասել է Արսենը։
Մանրամասը՝ տեսանյութում։