Search
Close this search box.

Բաց նամակ` Գագիկ Ծառուկյանին

Հարգելի պարոն Ծառուկյան, դիմում եմ որպես Արարատ ցեմենտի աշխատակից` ակնկալիքով, որ չեք մերժի և մեզ հետ միասին կգաք Արարատ ցեմենտ, կփորձենք դուրս գալ այս ցավոտ իրավիճակից ՝ մեզ սպասվում է աշխատանքից ազատում շուրջ 1150 հոգու։
Ընդհամենը երեքից հինգ կիլոմետրանոց քաղաքի համար, որի բնակչութկան ապրուստի միջոցը Արարատ ցեմենտն է և եթե 1150 մարդ հայտնվի դրսում և անգործ՝ սա կլինի նոր չարիքի սկիզբ։
Համոզված եմ, որ կլինեն բողոքի ակցիաներ, կլինեն դժգոհություններ և ավելի բարդ իրավիճակ։
Հավատալով և վստահելով Ձեզ` խնդրում եմ հանդիպում Ձեր աշխատողների, այսինքն մեր հետ, հնարավորինս սեղմ ժամկետում։ Ես համոզված եմ, որ մենք մենակ չենք մեր խնդիրների հետ և մեր հոգսերի հետ։
Փորձեցի պարոն Առուստամյանի միջոցով հարցին լուծում տալ ՝ չստացվեց։Հարգելի պարոն Ծառուկյան, այս հարցին պարոն Առուստամյանը նայում է բիզնեսմենի աչքերով, նրան չի հետաքրքրում սոցիալական ծանր վիճակը՝ քաղաքը վարկերի մեջ է։ Այս օրհասական ժամանակաշրջանում, երբ շատ բարդ իրավիճակ է և երկրում, և մարդկանց հոգիներում մեզ ՝ արարատցիներիս մի թողեք մենակ` մեր ցավի հետ։ Արարատ քաղաքում յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում կա չարորակ կամ բարորակ ուռուցքով հիվանդ և ամբողջ քաղաքը, նորից եմ շեշտում, վարկերի տակ է ՝ ուստի այդ աշխատավարձը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, բայց առաջնայինը կա և մնում է մեր արժանապատվությունը՝ մենք պայքարող տեսակ ենք ու ոչ մի բանվոր և ոչ մի արարատցի անգործ չի մնալու՝ հուսով եմ դուք նույն կարծիքին եք։

Սիրով և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ` մեր և Ձեր գործարանում՝ Արարատ ցեմենտում։

Հարգանքներով ՝ Ալինա Մախսուդյան

Please enter a valid URL