Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ էր: Գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը` պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Վերջինը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ առանձնազրույցում խոստացել էր իր հետագա անելիքների վերաբերյալ երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես գալ: