Search
Close this search box.

Նոր մանրամասներ Սպիտակի դատարանի հրդեհից. հայտնի է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 12-ին, Սպիտակ քաղաքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի վարչական շենքի թիվ 2 դահլիճում առաջացած հրդեհի հետևանքով հիվանդանոց տողափոխված անձանց ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ծխահարություն» ախտորոշմամբ դատական կարգադրիչներ՝ 43-ամյա Արամ Հովսեփյանը, 27-ամյա Սեյրան Բաղդասարյանը, 33-ամյա Ռուստամ Ասատրյանը և դատական կարգադրիչների ծառայության բաժանմունքի պետ՝ 35-ամյա Էմիլ Բաղդասարյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 12-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը, 2 մարտական հաշվարկ։՛

Հրշեջներն ու դատարանի աշխատակիցները կարողացել էին նախ կանխել թիվ 2 դատական նիստերի դահլիճում կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL