Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. «Սպայկա» ընկերության մոտ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու կախված դին

Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տաչածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարևանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը հանդիսանում էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

Please enter a valid URL