Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ 192 կգ արդյունքով:
Առաջին մոտեցմամբ աշխարհի չեմպիոնը պոկեց 187 կգ կշռող ծանրաձողը,իսկ երկրորդ մոտեցմամբ պոկելով 192 կգ ծանրաձողը ապահովեց փոքր ոսկե մեդալ:
Երրորդ մոտեցումը Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց՝ չկարողանալով պոկել 197 կգ ծանրաձողը:
Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց ռուսաստանցի Ռոդիոն Բոչկովը` 192 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բուլղարացի Անդրեյ Արամնաուն (190):
Նշենք՝ Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը պոկում վարժությունում երկու մոտեցումից հետո գրանցած 181 կգ արդյունքով 6-րդ տեղն է զբաղեցրել:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 225 կգ է: