Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գյուղապետի թոռը զենքով հասավ ժողովրդի վրա». Ըստ բնակիչների՝ Զարթոնքում գյուղապետի թոռը կրակել է համագյուղացիների վրա

Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում: Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը և պահանջում են հանդիպում կառավարության անդամներից որևէ մեկի հետ:

Հավաքվածների խոսքով՝ լուսադեմին կրակոցներ են հնչել, ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով 4 հոգի վիրավորվել է, մեկ անձ բերման ենթարկվել: «Լոմով խփել են, մեկի քիթն են ջարդել, մեկի՝ գլուխը: Խի՞ դրանց չեն բռնում-տանում. թողնում են, որ մի հա՞տ էլ կրակեն ժողովրդի վրա: Իմ ախպոր տղու վրա են կրակել, ոտքին ա կպել»,- ասում է ակցիայի մասնակից Սամվել Սահակյանը:

Գյուղացիների խոսքով՝ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանի դուստրը, ով գյուղի դպրոցի տնօրենն է, նրանց ասել է, որ իր հայրը կաշառել է ոստիկաններին, ուստի իրենց բողոքն ապարդյուն է: «Գյուղապետի աղջիկն ավազաքարերը շփեց մեր երեսին ու ասաց՝ իմ հայրը 50 հազար դրամ փող ա տվել, որ սաղի բերանը փակել տա, դուք գնացեք, ձեզ ճղեք»,- ասում է Մարինե Պողոսյան:

Ցուցարարները նշում են, որ միջադեպը սկսել են գյուղապետի մտերիմները. «Էս ամեն ինչն իրանք սարքեցին: Տեսան, որ ժողովուրդը գազազավ, հասավ որ իրանց խփի, իրենք վերցրին հրացաններն ու սկսեցին սաղին խփել: Գյուղապետի թոռը զենքով հասավ ժողովրդի վրա: Մինչև միջադեպը, ոստիկանները եղել են գյուղապետի կուխնյայում նստած. իրենք կրակել, փախել են, նոր ոստիկանները հելել են»,- նշում են միջադեպին ներկա գյուղացիները:
Գյուղացիներից մեկի խոսքով էլ՝ գյուղապետի թոռն անձամբ է կրակել «վինչեսթր» հրացանով:

Հիշեցնենք, որ արդեն մի քնաի շաբաթ է՝ Զարթոնք գյուղում իրավիճակը լարված է: Գյուղացիները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL