«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային շուկայում շարունակվում է գազի գնի անկումը։ Այս պահին գազի գինը տատանվում է 150-160 դոլար հազար խմ-ի համար։ Սա նշանակում է, որ այս պահին Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ավելի թանկ, քան այն արժի միջազգային շուկայում՝ 165 դոլարով։ Ճիշտ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի մեկ տարվա պայմանագիր, եւ եթե գազի գինը միջազգային շուկայում բարձրանա, այն Հայաստանի համար չի փոխվի, բայց փաստը մնում է փաստ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: