«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է` նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են և նստում մինչև օրվա վերջ, որովհետև ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է և հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ փիս է նեղացած դիրեկտորը»,- ասացին մեզ։ ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրություն կա նաև ռուսական և արևմտյան էմիսարների կողմից:
«Նրանք խնդիր ունեն պառլամենտական-իշխանական ներկայացուցիչների հետ «պրոտոկոլից» դուրս շփումների մասով՝ ադեկվատ մարդիկ իշխանությունում քիչ են, Նիկոլի հետ ուղիղ շփվել չի ստացվում, բացը փորձում են այլ ուժերի հետ շփումներով լցնել, գոնե տեղեկացվածության մասով»։
Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի պատասխանատուներն այլևս քարտուղարուհի, վարորդ չունեն։ Մեքենաներն իրենք են վարում, ասել են` «միջոցները սուղ են»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: