Այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում, պատասխանելով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր հայրը՝ դեռևս 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանը, դղյակներ է կառուցել, ասաց, որ մամուլը պատվեր է կատարում, ստում է:
Սարգսյանը նշեց, որ դա դղյակ չէ, առանձնատուն է ուղղակի և կառուցվել է այն ժամանակ, երբ իր հայրը պաշտոնյա չի եղել.
«Մամուլում ընդամենը երեք հարկանի տանը դղյակ են համարում: Այդ տունը սկսել ենք կառուցել 80-ականներից և շարունակում ենք մինչև այսօր: Ինչպես ցանկացած հայի մոտ, մենք էլ մեր տունը կառուցում ենք տարիներով»: