Euronews-ը գրում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաքելության մասին: Վատիկանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ նա համբուրել է Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով ընդունել խաղաղության ուղին, չվերադառնալ քաղաքացիական պատերազմին: «Որպես եղբայր խնդրում եմ ձեզ, որ խաղաղ ապրեք: Ապագայում շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ: Սուդանում տեղի ունեցած փոփոխությունները չպետք է անհանգստություններ առաջացնեն այստեղ»,- ասել է նա:
The Guardian-նն էլ անդրադարձել է Սուդանում ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված իրավիճակին: Խարթումի ցուցարարները պնդում են, որ հրաժարական տված Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրիին պետք է փոխարինի քաղաքացիական կառավարությունը, գրում է The Guardian-ը: Խարթումիի փողոցներում հաղթական մթնոլորտ է տիրում, քանի որ ըստ սուդանցիների, իրենց ղեկավարը վերջապես մնացել է քաղաքական ասպարեզից դուրս: Տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն: Սուդանցիները երգում են ու պարում՝ ծածանելով ազգային դրոշը: Դրոշներից մեկի վրա գրված է՝ ազատություն, խաղաղություն և արդարություն: Չորեքշաբթի առավոտյան դեռ այս ոգևորությունը պահպանվել էր, բայց երբ բանակը հայտարարեց, որ նախագահ Օմար ալ-Բաշիրին պետք է փոխարինի ռազմական խորհուրդը, ցուցարարների տրամադրվածությունը փոխվեց: Նրանք նշում էին, որ չհասան այն ժողովրդավարական արժեքների հաստատմանը, որոնց համար պայքարում էին: Սուդանի հեղափոխության խորհրդանիշը դարձած 22-ամյա ուսանող Ալլա Սալահը գրառում էր կատարել՝ նշելով, որ իրենք միայն կընդունեն անցումնային քաղաքացիական կառավարությանը, որը հաստատված կլինի Անկախության և փոփոխության հռչակագրով: Ցուցարարներից մեկն էլ վստահեցնում է, որ ռազմական խորհրդի իշխանության գալու դեպքում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա: