Ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խուբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 07:22-ին: Պ.Գ.-ին պատկանող տան երկրորդ հարկում գտնվող խորդանոցում (մոտ 65 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր, աղբ, փայտանյութ, երկու պատուհան, խոհանոցում՝ կախովի առաստաղ (մոտ 30 քմ):